Ռուսաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային և դարձավ աշխարհի չեմպիոն։
Անտուան Գրիզմանը 38-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում